Հրատապ թեմա Հայաստանում
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 29-ի, մայիսի 13-ի համարներում
Ծխախոտ
Ծխախոտը մեր երկրում հիվանդաբեր մահացության առաջացման ռիսկի երկրորդ, իսկ կյանքի առողջ տարիների կորստյան առաջին գործոնն է։ Շատ է խոսվել ու խոսվում ծխախոտի դրամատիկ (կյանքի որակի ապականում) եւ ողբերգական (մահ) հետեւանքների մասին։ Դեռ 1980-ականներին «Գարուն» ամսագրի մի քանի համարներում ես հանդես եկա «Լինել, թե չլինել» գրական ուրվագծով, որը 1986-ին հրատարակվեց առանձին գրքով, ապա թարգմանվեց ռուսերեն՝ արժանանալով միութենական «Գիտելիք» ընկերության մրցանակին եւ դիպլոմին։ Դա իմ վրեժն էր ծխախոտից, որի ծխի դառը եւ թունավոր քուլաներով ու դրա մեջ գտնվող շուրջ 6500 քիմիական միացություններով, 30 տարի շարունակ տխմարություն էի ունեցել տոգորել թոքերս, նյարդային համակարգի բջիջներս եւ ողջ օրգանիզմս։ Այն նվիրված էր ոչ միայն ծխելու, այլեւ առողջության վրա տարաբնույթ վնասակար գործոնների ազդեցությանը եւ առողջ ապրելակերպի հրատապ խնդիրներին։
Դրանք նույնքան հրատապ են նաեւ այսօր, մանավանդ՝ մեր ժողովրդի համար։ Ցավոք, շատերին թվում է, թե ծխախոտի իրական վտանգն իրենց կշրջանցի։ Ոմանք էլ կարծում են, թե իրենց դիրքն ու հասարակական դիմանկարը ծխախոտի ավերիչ ազդեցությունից զերծ մնալու պաշտպանիչ հզոր պատնեշ է։ Ո՛չ, հազար անգամ՝ ո՛չ… Այդ գործոնները ոչ մեկին չեն խնայում։ Չկան բացառություններ, եւ հաղթողը լինում է միշտ չարը, եթե բարին ալարկոտ անտարբերությամբ թողնում է, որ չարն իրեն լափի… Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մեզանում ծխելու դեմ պայքարի զգալի ակտիվություն է նկատվում։ 2004-ին Հայաստանը միացավ ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային, որին առ այսօր 130 երկիր է միացել։ Նույն թվականի վերջին Ազգային ժողովն օրենք ընդունեց ծխախոտի իրացման, սպառման եւ սահմանափակումների մասին։ 2006-ից օրենքով արգելվեց ծխախոտի արտաքին գովազդը։ Այնուհետեւ ուժի մեջ մտավ ծխախոտի փաթեթավորման նոր ձեւը, բարձրացվեցին հարկերը, իսկ 2009-ից խստացվեցին հասարակական վայրերում ծխելու համար պատժամիջոցները։ Այսպիսով, երկրի օրենսդիր մարմինը զգալի աշխատանք է կատարել ծխախոտի դեմ պայքարին համապետական օրենսդրական պայքարի ուժ տալու ուղղությամբ։ Եւ դա լիովին արդարացված է ու բխում է մեր ժողովրդի առաջնահերթ շահերից։ Սակայն օրենքները լավ են, երբ գործում են։ Հետեւաբար մեր երկրում ծխելու դեմ համընդհանուր, հզոր պայքար է պահանջվում։ Դրանում պետք է ընդգրկվի ողջ հասարակությունը՝ պետական եւ հասարակական բոլոր կառույցները։ Մենք պետք է վերջապես ըմբռնենք, որ ծխելը յուրատեսակ կենսաբանական ցեղասպանություն է։ Այն քայքայում է մարդու առողջությունը սկսած ներարգանդային կյանքից եւ լրջորեն վնասում է առողջությունը՝ անկախ տարիքից եւ դիրքից։
Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը պետք է այնքան իմաստություն եւ կամք ունենա, որ վերջ տա կենսաբանական ինքնացեղասպանությանը։ Փաստենք, որ մենք բոլորս այս կամ այն կերպ ենթարկվում ենք ծխախոտի ծխի թունավոր ազդեցությանը, քանի որ այն ազդում է բոլոր նրանց առողջության վրա, ովքեր ծխողի շրջապատում են գտնվում։ Եթե ողջ ազգաբնակչության տղամարդկանց 57.1, իսկ կանանց 2-3, այդ թվում Երեւանում՝ 7-8%-ը (պաշտոնական տվյալներով, իրականում՝ շատ ավելի բարձր) ծխում է, ապա այս պարագայում ոչ ոք չի կարող զերծ մնալ այդ չարիքի ազդեցությունից։ Բոլոր ծխողները պետք է քաջ գիտակցեն, որ ծխելն արգելելը ոչ թե բռնություն է նրանց ազատությունների նկատմամբ, որի մասին երբեմն «փիլիսոփայում են», այլ առաջին հերթին իրենց կյանքի որակազրկումը, անաշխատունակությունը, հաշմանդամությունը եւ վերջապես՝ վաղաժամ մահը կասեցնող փրկության հզոր երաշխիք եւ ապա՝ չծխողների կյանքի եւ առողջության համար փրկարար մի պատնեշ։
Չծխողների՝ առավելապես հղի կանանց եւ երեխաների ներկայությամբ ծխելը սանձարձակ մի ոտնձգություն է նրանց առողջության եւ կյանքի անվտանգության պահպանման իրավունքի նկատմամբ։ Նման անձինք, պետք է խստագույնս պատժվեն։ Հարկ չկա մեկ անգամ եւս փաստելու բժշկագիտության անառարկելի տվյալները մարդու օրգանիզմի վրա ծխախոտի ծխի ավերիչ ազդեցության վերաբերյալ։ Միայն նշեմ, որ ԱՀԿ դասակարգման համաձայն, «ներտարածքային» ծխախոտի ծուխը, այսինքն՝ որեւէ փակ տարածքում ծխելն առողջության վրա ներգործող հիվանդաբեր 15 գործոններից մեկն է, որը Եվրատարածաշրջանում 0.4 տոկոսով պատասխանատու է չծխող մարդկանց կյանքից «իզուր կորցրած» առողջ տարիների համար։ Իսկ ծխողների համար, ինչպես արդեն նշել ենք, այն կազմում է 12.3%՝ զբաղեցնելով ռիսկի գլխավոր գործոններից երկրորդ տեղը։
Ծխելու դեմ պայքարը պետք է ծավալել բոլոր տարիքների շրջանում՝ մսուրից մինչեւ ծերանոցներ։ Պետք է մշակվի խելացի, համոզիչ, տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող այնպիսի համալիր մի ծրագիր, որը նախ երեխաների մեջ սերմանի հրեշի, վիշապի, չարագործի, մարդասպանի, թշնամու գարշելի կերպարը, որը հետագայում, արդեն ավելի հասուն տարիքում ամրապնդվի համապատասխան գիտելիքներով։ Տարիք առ տարիք, քայլ առ քայլ այն պետք է խորացվի, որպեսզի բոլորի համար դառնա անշրջելի խոր համոզմունք։ Հայ առաքելական եկեղեցին այստեղ չափազանց մեծ դերակատարում ունի։ Հանրապետության բոլոր ծխող ղեկավարները, անվանի գործիչներն ու մտավորականները, հեղինակությունները պետք է հրապարակավ վերջ տան ծխելուն, խոստանալով, որ այդ մահաբեր թույնն այլեւս երբեք իրենց ձեռքը չեն վերցնի։ Օրինակ, ինչքան գեղեցիկ եւ ազգանվեր գործ կլինի, եթե ժողովրդի կողմից շատ սիրված, իմ լավ բարեկամ Սոս Սարգսյանը հրապարակավ դեն նետի ծխախոտը եւ կոչ անի, հանուն հայ ժողովրդի գոյատեւման եւ բարգավաճման, բոլորը դեն շպրտեն այդ համազգային մահաբեր թույնը։ Ճիշտ կլինի կազմակերպել «Վերջին ծխախոտը» հեռուստաշոու, որտեղ հասարակության «ծխող ընտրանին» ժողովրդի առջեւ հանդիսավոր երդվի «վերջ տալ ինքնացեղասպանությանը»։ Հայաստանում մոլեգնող ռիսկի գլխավոր գործոնների դեմ «խաչակրաց արշավանք» կազմակերպելու համար հեռուստատեսությունը, ռադիոն պետք է բազմաթիվ հաղորդումներ կազմակերպեն։ Տպագիր մամուլը իր ողջ ներուժը պետք է ի սպաս դնի մեր ժողովրդի առողջության ամրապնդման գործին։
Անգլիայի բժիշկների օրինակով, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին առաջինն աշխարհում սկսեցին ծխախոտի դեմ պայքարի հանրահայտ շարժումը, մեր երկրի բժիշկները նույնպես պետք է հանդես գան ծխելու դեմ անզիջում պայքարի կոչով։ Այո, միշտ էլ տրամաբանական է հնչում. «Եթե ծխախոտը փչացնում է կյանքի որակը եւ մահաբեր է, ապա ինչո՞ւ են բժիշկները ծխում…»։ Հետեւաբար, հանուն իրենց սեփական առողջության եւ կյանքի, պետք է բժիշկ եւ ծխախոտ կատեգորիաները հռչակվեն անհամատեղելի եւ բժշկական ուսումնական հաստատություններ ընդունվողները պետք է երդում տան, որ ոչ միայն չեն ծխելու, այլեւ պայքարելու են ծխելու դեմ։ Չմոռանանք՝ ծխելն 85%-ով պայմանավորում է թոքերի քաղցկեղի առաջացումը, 65%-ով՝ թոքերի քրոնիկական հիվանդությունները, 58%–ով՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ 22%-ով՝ ուղեղի անոթային հիվանդությունները։
ԱՀԿ Եվրատարածքի 2006 թվականի տվյալներով («Եվրոպայի առողջության ատլաս», երկրորդ հրատ., 2008թ.) Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը Եվրատարածքի պետությունների շարքում, որտեղ հասուն մարդկանց 57.1%-ը ծխում է, Ուկրաինայից (62%), ՌԴ-ից (61.3%) եւ Ալբանիայից (60%) հետո։ Համեմատության համար ասենք, որ վերջին երեք տեղը զբաղեցնող երկրներում՝ Շվեցարիա, Իսլանդիա, Շվեդիա, հակածխախոտային արդյունավետ պայքարի արդյունքում այդ ցուցանիշներն իջել եւ համապատասխանաբար կազմում են՝ 24.0, 19.5, եւ 13.0%։ Ասենք, որ 1990-2002թթ. Եվրատարածքի Ա երկրներում սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության 29.7 տոկոսի իջեցումն զգալիորեն պայմանավորված է նաեւ ծխելու դեմ ծավալված համընդհանուր պայքարով։ Նույնը եւ չարորակ նորագոյացություններից, մասնավորապես, թոքերի քաղցկեղից առաջացած մահացությունը։ Այն 2004-ին 100 000 բնակչի հաշվով Շվեցարիայում կազմել է 30.2, Իսլանդիայում՝ 30.3, Շվեդիայում՝16.9%, իսկ Հայաստանում, 1990-2008թթ., ինչպես արդեն նշել ենք, գրանցվել է մահացության բարձրացում՝ սրտի իշեմիկ հիվանդությունից՝ 146.3%, թոքերի քաղցկեղից՝ 172.7%։
Շարունակելի...

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն